կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
22-ամյա երիտասարդը գողացած մոպեդով գողանում էր մեքենաների կողային հայելիներ

22-ամյա երիտասարդը գողացած մոպեդով գողանում էր մեքենաների կողային հայելիներ

Սեպտեմերի 25-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների կազմակերպած ծառայությունը հատուկ նպատակ ուներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք ձեռք էին բերել տվյալներ, որոնց իրացման համար էլ գիշերը հսկողության տակ էին առել Ազատության պողոտայի և հարակից բակերի տարածքը: Առավոտ կանուխ միջոցառումն արդյունք տվեց: Ժամը 7-ին Ազատության պողոտայում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ` իր վարած մոպեդով հանդերձ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին շամփուր ու հարթաշուրթ, որոնք, ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիք էին:

Հայտնաբերվեցին նաև մեքենայի կողային հայելիների ապակիներ: Պարզվեց, որ գողացված էին հայելիները, այլև մոպեդը: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել մոպեդի տիրոջ ինքնությունը:

22-ամյա երիտասարդը խոստովանել է, որ գիշերը Ազատության պողոտայի մի բակում կայանված «Մերսեդեսից» գողացել է կողային հայելիները, իսկ երկու օր առաջ էլ պոկել-տարել էր նույն պողոտայի մեկ այլ բակում կայանված «Տոյոտայի» կողային հայելին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: