ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
22-ամյա երիտասարդը Աբովյան փողոցի ակումբներից մեկում դանակահարել է 41-ամյա մի տղամարդու

22-ամյա երիտասարդը Աբովյան փողոցի ակումբներից մեկում դանակահարել է 41-ամյա մի տղամարդու

Սեպտեմբերի 20-ին` ժամը 04:23-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Պարզվել է, որ Աբովյան փողոցի ակումբներից մեկում նրան դանակահարել են:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Էջմիածին քաղաքի 22-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:


Դանակն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: