հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
2021-ի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025-ի նույն օրը Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

2021-ի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025-ի նույն օրը Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ներկայացրել է, թե ինչպես են սինքրոն աշխատում Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանն իրար հետ։

«2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ Հայաստանին աջակցելու համար։

2025 թվականի նույն օրը՝ հունիսի 18-ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ  Նոր Նորք և Ավան վարչական շրջանների դատարանը բավարարեց ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։

 Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

  • Կիսվել: