երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
2025–ի առաջին կիսամյակում ՔԿՀ–ներում աճել է եւ զբաղվածության ցուցանիշը, և կրթական ծրագրերին մասնակցողների թիվը

2025–ի առաջին կիսամյակում ՔԿՀ–ներում աճել է եւ զբաղվածության ցուցանիշը, և կրթական ծրագրերին մասնակցողների թիվը

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ:

2025 թվականի առաջին կիսամյակում զգալի աճել է միջոցառումների թիվը՝ կազմելով 218 միջոցառում, ինչը 62%-ով ավելի է, քան 2024 թ. առաջին կիսամյակում՝

 

101 մշակութային

81 մարզական

36 կրոնական

Այս միջոցառումներին մասնակցել է 3717 ազատազրկված անձ (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 1862)։ Մեկ անձը մասնակցել է մի քանի միջոցառումների։

Աշխատանքային զբաղվածության ցուցանիշը նույնպես աճել է՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ներգրավվել է 397 ազատազրկված անձ (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 345)։

Առանց տարիքային սահմանափակման հանրակրթական ծրագրին մասնակցած անձանց թիվը կազմել է 53 անձ, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը եղել է 40։

  • Կիսվել: