չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
2024-ին աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը. ՆԳ նախարար

2024-ին աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը. ՆԳ նախարար

Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։
 
2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։
 
2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային ուղղություններից՝ Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, ավարտական փուլում են գտնվում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքները։
 
2024 թվականին արձանագրվել է՝
  • հանցավորության թվի նվազում՝ 1․1 տոկոսով
  • ՃՏՊ-ների նվազում՝ զոհերը՝ -45, վիրավորները՝ -421։
Ընդունվել է աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը՝ մինչև 2030 թվականը։
 
Բյուջետային առումով բարձրացվել է՝
  • Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը։
Ձեռք են բերվել սպասարկման շրջիկ գրասենյակներ՝ բարձրացնելով սպասարկման արդյունավետությունը։
 
Էական ձեռքբերումներ են արձանագրվել՝
  • բիոմետրիկ նոր համակարգի ներդրման ուղղությամբ.
  • միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դատակենտրոնի ստեղծման ուղղությամբ,
Աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը։

  • Կիսվել: