չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
2023թ. հարկային մուտքերը կանխատեսվում են 2 տրլն 204 մլրդ դրամի չափով

2023թ. հարկային մուտքերը կանխատեսվում են 2 տրլն 204 մլրդ դրամի չափով

Հարկային մուտքերն այս տարի կկազմեն 1 տրլն 920 մլրդ դրամ։ Հաջորդ տարի այդ ցուցանիշը կանխատեսվում է 2 տրլն 204 մլրդ դրամի չափով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարվա հարկային մուտքերը առնվազն 75 մլրդ դրամով ավելին են 2021թ. ցուցանիշներից։ «Ելնելով արդեն վերանայված ցուցանիշներից՝ մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարի հարկային մուտքերը կկազմեն 2 տրլն 204 մլրդ դրամ։ Այսինքն՝ ՀՆԱ մոտ 3,7 տոկոսը։ Այս աճը համապատասխանում է հարկային տոկոսադրույքի բարձրացման սցենարին՝ նախատեսված կառավարության գործունեության 2021-2026թթ. պլանով։ Առաջիկա տարիներին մենք պետք է ավելացնենք հարկային մուտքերը ՀՆԱ 0,5 տոկոսի չափով։ Այսպիսով, 2026թ. մենք կկարողանանք ապահովել 25 տոկոսը գերազանցող մակարդակ»,- ասել է Խաչատրյանը։

  • Կիսվել: