շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2023 թ. հոկտեմբերին 517 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

2023 թ. հոկտեմբերին 517 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 517հարկ վճարողի մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 146․98 մլն դրամի չափով տուգանք:

ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների  լուսանկարներն՝ այստեղ։

  • Կիսվել: