շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2022-ի ինն ամիսների դրությամբ 43 հազար 323 քրգործ է քննվել, աճն աննախադեպ է․ ՔԿ նախագահի տեղակալ

2022-ի ինն ամիսների դրությամբ 43 հազար 323 քրգործ է քննվել, աճն աննախադեպ է․ ՔԿ նախագահի տեղակալ

2022 թվականին Քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են գերծանրաբեռնված, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի  դրությամբ ընդհանուր քննվել է 41 հազար 883 քրեական գործ:

«Նախկինում կանխատեստվում էր, որ  2022 թվականին մենք կքննենք 34 հազար քրգործ, սակայն, 2022 թվականի ինն ամիսների դրությամբ, արդեն իսկ 43 հազար 323 քրգործ է քննվել, աճն աննախադեպ է», - նշեց Այվազյանը:

Նախատեսվում է, որ 2023 թվականի ընթացքում կոմիտեի վարույթը կկազմի 120 հազար քրեական վարույթ:
2021 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ  ու բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 4 հազար 781 քրգործ՝ 5 հազար 677 անձի նկատմամբ, իսկ 2022-ին՝ 3 հազար 144  քրգործ:

Այվազյանը նշեց, որ 2022 թվականին կարճվել է 477 վարույթ:

  • Կիսվել: