երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2020-ին Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն հանցագործության 1114 դեպք

2020-ին Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն հանցագործության 1114 դեպք

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց, որ 2020-ին ոստիկանությունն արդյունավետ աշխատանք է իրականացրել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հետ կապված: 

«Ընդհանուր առմամբ, 2020-ին Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք, որից 157-ը՝ կաշառակերության, 160-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 52-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով»,- ասաց փոխոստիկանապետը:

Ֆիդանյանը նաև նշեց, որ նման գերլարված տարում ցանկալի կլիներ առավել սոցիալական ապահովում տրամադրել ոստիկանության ծառայողներին:

 

«Հնարավորինս փորձ է կատարվում հավելավճարների միջոցով լրացնել այդ բացը: Բնականաբար, այնքան էլ ամբողջական չի կարող լինել, քանի որ մեր բյուջեի մոտ 92 տոկոսը նախատեսված է հենց սոցիալական խնդիրների ապահովման համար»,- ասաց Ֆիդանյանը:

  • Կիսվել: