ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
20-ամյա աղջկա խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, իսկ նրա նշանածի մոտ կար մոխրացած հետքերով կաթուցիչ

20-ամյա աղջկա խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, իսկ նրա նշանածի մոտ կար մոխրացած հետքերով կաթուցիչ

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման գործում էական նշանակություն ունի բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը:

Ոստիկանությունից հայտնում են, որ պատահական չէ, որ իրավապահ մարմինները մշտական ուշադրության կենտրոնում են պահում այս գործը: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների վերջին բացահայտումներն էլ, անկասկած, ունեցան նաև կանխարգելիչ նշանակություն:

Ապրիլի 2-ին բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ 38-ամյա տղամարդը ապօրինի պահում և կրում է զենք-զինամթերք: Տվյալն իրացվեց Կենտրոնականի համայնքային ոստիկանների հետ համատեղ:

Նույն օրը՝ ժամը 23.45-ին, տղամարդը հայտնաբերվեց Երևանի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ` «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայում: 38-ամյա տղամարդը, վարորդը և էլի մեկ ուղևոր զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվեցին և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կենտրոնական բաժին:

38-ամյա ավանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ և ծալովի դանակ:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած նույնաբովանդակ մի օպերատիվ տեղեկություն էլ իրացրել էին Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների հետ:

Մարտի 27-ին՝ ժամը 19.35-ին, մայրաքաղաքի 16-րդ թաղամասի բակերից մեկում, ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել էին 25-ամյա երիտասարդն ու իր 20-ամյա նշանածը և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել Մաշտոցի բաժին:

20-ամյա աղջկա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ և կանեփանման զանգված, իսկ 25-ամյա երիտասարդի մոտ կար մոխրացած հետքերով կաթուցիչ:

Երկու դեպքով էլ ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: