երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2 երեխայի վաճառք կազմակերպելու գործով ձերբակալվել է Երևանի բնակիչը

2 երեխայի վաճառք կազմակերպելու գործով ձերբակալվել է Երևանի բնակիչը

ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը: 

Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

  • Կիսվել: