19-ամյա երիտասարդի խափանման միջոցը փոխվել է
Օրեր առաջ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարաձգի 19-ամյա Վարդան Մ.-ի խափանման միջոց տնային կալանքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց, ապա խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը և Վարդան Մ.-ի նկատմամբ կիրառել է վարչական վերահսկողություն և համացանցից օգտվելու սահմանափակումներ։
Հիշեցնենք՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված տղայի նկատմամբ ավելի վաղ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։



