չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ Երևանի բնակչի առողջությանը միջին ծանրության  վնաս պատճառելու համար

18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ Երևանի բնակչի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչի առողջությանը միջին ծանրության  վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ին Երևանի բնակիչը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց շենքի բակում 18-ամյա երիտասարդի ծնողի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո վերջինս ընկերների հետ եկել է շենքի բակ և սուր առարկայով հարվածել նրա ձախ ոտքին:

Նախաքննության ընթացքում 18-ամյա երիտասարդը հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

  • Կիսվել: