հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
18-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

18-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հոկտեմբերի 19-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել և, զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել են 18-ամյա երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 15 փամփուշտով, և 2 փամփշատուփ:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: