ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
16:00-ից հետո տեղաշարժվելու սահմանափակումները կկիրառվեն ամբողջությամբ․ Մհրյան

16:00-ից հետո տեղաշարժվելու սահմանափակումները կկիրառվեն ամբողջությամբ․ Մհրյան

16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ անդրադառնալով քաղաքացիների տեղաշարժի սահամանափակումներին։

Նրա խոսքով՝ իրականացրած միջոցառումների արդյունքում այսօր 92 դեպքում մեքենաներից դուրս են բերել երրորդ անձին, միջոց է կիրառվել երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ։

Մհրյանն ընդգծեց, որ մինչև 16:00-ն փորձելու են քաղաքացիներին «ընտելացնել» պրոցեսին:

Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը, իսկսեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը։

 

  • Կիսվել: