երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
 11-րդ օրն է՝ Վահագն Աբգարյանն ազատության մեջ է. ի՞նչ է անում ոստիկանությունը

11-րդ օրն է՝ Վահագն Աբգարյանն ազատության մեջ է. ի՞նչ է անում ոստիկանությունը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեքթաշյանի, մայիսի 21-ին, բավարարել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, կաշառք տալու, ապօրինի զենք պահելու եւ այլ արարքների համար մեղադրվող քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագ» անունով հայտնի՝ Վահագն Աբգարյանին գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքները, սակայն մինչեւ այսօր Վահագն Աբգարյանն ազատության մեջ է։

Նշենք, որ դատարանի որոշման արդեն 11-րդ օրն է, եւ Վահագն Աբգարյանն ազատության մեջ է։

Ոստիկանության լրատվության ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Ոստիկանությունը ստացել է գրությունը եւ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ Վահագն Աբգարյանին կալանավորելու համար։

Ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։

 

  • Կիսվել: