հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
11.735 զանգ․ 2020 թ․ կրկնակի աճել է ՄԻՊ–ի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերը

11.735 զանգ․ 2020 թ․ կրկնակի աճել է ՄԻՊ–ի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերը

2020 թվականին, նախորդ տարիների համեմատ, կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերի թիվը՝ կազմելով 11.735 զանգ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ: 

  • Կիսվել: