կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
109 փամփուշտ, հեռադիտակ, ինքնաձիգ, նռնակ, «Տրոտիլ», մեքենայի պետհամարանիշներ․ քանաքեռավանցու տանը զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

109 փամփուշտ, հեռադիտակ, ինքնաձիգ, նռնակ, «Տրոտիլ», մեքենայի պետհամարանիշներ․ քանաքեռավանցու տանը զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 43-ամյա քանաքեռավանցու տան խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Հուլիսի 27-ին նրա տանը խուզարկություն է կատարվել։ Հայտնաբերվել են 109 փամփուշտ, 4 հեռադիտակ, զենքի մաքրման համար նախատեսված պարագաներ, СКС ռեսակի 7․62 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի շամփուր և պահեսատուփեր, 1 պարկուճ, 1 նռնակ, «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ և դրա  բաղադրիչ մաս կազմող առարկաներ, ավտոմեքենաների 23 պետհամարանիշներ։ Իսկ նրան պատկանող Audi մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է երկաթե մահակ»,- հայտնել է իրավապահ կառույցը։

Քանաքեռավանցին ձարբակալվել է։ «Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: