երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԶՊՄԿ-ում ես բաժնեմաս չունեմ և երբիցե չեմ ունեցել. Վահե Հակոբյան

ԶՊՄԿ-ում ես բաժնեմաս չունեմ և երբիցե չեմ ունեցել. Վահե Հակոբյան

«Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը այսօր խորհրդարանում լրագորղների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ  երբևիցե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնեմաս չի ունեցել։

«Հոգնել եմ դրա մասին խոսելուց։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ես բաժնեմաս չունեմ և երբիցե չեմ ունեցել։ Մինչև 2016 թվականը ես եղել եմ գլխավոր տնօրենի տեղակալ, 2016-18 թթ եղել եմ Սյունիքի մարզպետ, 2019 թվականից՝ խորհրդի անդամ մինչև 2020 թվականի օգոստոսի 2-ը։ Այդքանով իմ ներկայությունը սահմանափակվում է ԶՊՄԿ-ում», - ասաց Վահե Հակոբյանը։

  • Կիսվել: