չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զորամասը 4 միլիոնով վաճառելու, հետո 18 միլիոնով գրավ դնելու երևույթի անունը «մելկիյ ժուլիկություն է»․ Վահագն Ալեքսանյան

Զորամասը 4 միլիոնով վաճառելու, հետո 18 միլիոնով գրավ դնելու երևույթի անունը «մելկիյ ժուլիկություն է»․ Վահագն Ալեքսանյան

«Եթե գործի էությունը մարդկային լեզվով փորձենք բացատրել՝առանց իրավաբանական տերմինների ու բարդ լեզվի, կստացվի հետևյալը՝  օրենքով հողի օտարումը անթույլատրելի է՝ մի հող է, որի վրա կա զորամաս։ Հողը վաճառում են մասնավոր անձի՝ 4 միլիոն դրամով, այն դեպքում, երբ կադաստրային արժեքը 8 միլիոն դրամ է։ Վաճառում են ու այս հողը Գրիգորի Խաչատուրովը տանում, դնում է գրավ՝ 18 միլիոն դրամով։ Պարզագույն սխեմա, որպես այդպիսին»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի Սեյրան Օհանյանի  նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագրի քննարկմանը  նման դիտարկում հայտնեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Հ

իշեցնենք, որ  Վարդապետյանն ԱԺ-ում իր ելույթի ընթացքում  հայտնեց, որ Սեյրան Օհանյանը հատուկ նշանակության հողամասերը շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինն ու վատնման եղանակով հափշտակել դրանք։

«Ո՞նց է լինում՞, որ կադաստրը հողը գնահատում է 8 միլիոն դրամ, բայց բանկը գնահատում է 18 միլիոն դրամ։ Այս ո՞նց է այդպես լինում։ Երբևէ բանկի հետ առնչված ցանկացած մարդ գիտի, որ երբ  բանկում ինչ-որ մի բան գրավ ես դնում, բանկը հաստատ իր գնից ավելի չի գնահատում։ Այն, որ այն ժամանակ կադաստրային արժեքները սահմանված են եղել այնպես, որ նմանատիպ գործարքներ անելը` լինի մաքսիմալ հեշտացված, դա էլ է ակնհայտ ու փաստ»,- նշեց պատգամավորը և հավելեց․ «Մի ուրիշ փաստ՝  այստեղ  գալիս պատմում ենք նրա մասին, որ  Պաշտպանության նախարարի լիազորագրով անօտարելի հողը  փաստացի օտարվել է, հետո տարվել մի ուրիշ զինվորականի կողմից գրավ է դրվել  ու ոչ մեկը չի զարմանում։ Չի զարմանում, որովհետև դա մեր իրականությունն էր, մենք դրա մեջ ապրել ենք։ Ենթադրենք, ինչ-որ մեկը ինչ-որ մի հանցանք է կատարում, ցակացած համակարգում էլ կան սխալներ, բայց համակարգը բնորոշվում է ոչ թե սխալով, այլ սխալի նկատմամբ ռեակցիայով։ Բա մի դատախազ չի՞ եղել այն ժամանակ, նայի տեսնի՝ էս ինչ է կատարվում,  գնա մի քրեական գործ հարուցի, մի քննիչ չի՞ եղել, որ տեսնի այդ ամեն ինչը»։

 «Եթե անձերից  վերանանք, նման երևույթը, որ զորամասը 4 միլիոնով վաճառվել է, հետո տարել 18 միլիոնով գրավ են դրել, այս երևույթի անունը պարզ մարդկային լեզվով « մելկիյ ժուլիկություն է», ուրիշ բան որպես այդպիսին չի ու երբ մեր որոշ գործընկերներ ասում են մեզ, թե մենք  բանակ քանդող ենք, համակարգ քանդող ենք, պարոն Պապոյանը ասաց, ես ավելի կպարզեցնեմ՝ դուք բանակ ծախող եք, դուք զորամաս ծախող եք, դուք հետո այդ զորամասը գրավ դնող եք։ Սիմվոլիկա կա ամեն դեպքում, զորամասը էժանով ծախել ու գրավ դնել  ու հատկանշական է, որ էսօր էս նույն մարդիկ ինչ-որ պաթոսային տեքստերի ներքո նիստ  են հրավիրել՝ ՊՆ-ում իրավիճակի հետ կապված քննարկում անցկացնելու»,- Ալեքսանյանը նշեց, որ կողմ են նման քննարկումներին, քանի որ ցանկացած համակարգ պետք է կարողանա ռեակցիա տալ այն սխալներին, որոնցից զերծ մնալ չի կարող։  

  • Կիսվել: