կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Զոհված զինծառայողների դիակները սարքել են քաղաքական սակարկման թիվ մեկ գործիք. Վահագն Ալեքսանյան

Զոհված զինծառայողների դիակները սարքել են քաղաքական սակարկման թիվ մեկ գործիք. Վահագն Ալեքսանյան

Երբ որ լուրջ դեմքով 40-ը, 50-ն ու երևի թե 60-ն անց տղամարդիկ գալիս այստեղից խոսում են երեխաների համար վառված տոնածառի լույսերից ու առհասրակ Երևանի լուսավորությունից ու դա անվանակոչում բթացման ինչ-որ մի պրոցես, ես ուզում եմ հարցնել՝ կոնկրետ ո՞վ է բթանում տոնածառի լույսերից: Այս մասին իր ելույթում Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին:

«Զինծառայողների ընտանիքներին դարձրել են քաղաքական վահան, զոհված զինծառայողների դիակները սարքել են քաղաքական սակարկման թիվ մեկ գործիք»,- ասաց նա և նշեց, որ  չի կարելի այդպես անել ոչ մի պարագայում:

Պատգամավորի ելույթից բարկացած որոշ ընդդիմադիներ դուրս եկան և Վահագն Ալեքսանյանը արձագանքեց. «Թողեն գնաք 5 օպերատորով մի հատ պատի մեջ հեղույս դնեք՝ մտցնեք հանեք, մտցնեք հանեք»:

Շարունակելով ելույթը՝ նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարմյան տարիներին հայկական բանակում եղել է 600-700 զոհ, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ևս  եղել են զոհեր: «Չի կարելի այդ զոհերին բերել այստեղ դարձնել մանրադրամ, ինչը դուք եք անում»,- ասաց նա և նշեց, որ դիակները չի լինում հանել, քանի որ այդ մարմինը հանելու համար գուցե ավելի շատ զոհեր լինեն:

  • Կիսվել: