չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցը է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցը է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ

 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 22-ին  հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։Այս մասին InfoPort.am-Ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ։

Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն իր աջակցությունը և համերաշխությունն է հայտնել  կիպրական կողմին: Կողմերն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:

  • Կիսվել: