երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» պետք է 1,9 միլիարդ դրամ հավելյալ գումար ունենար, սակայն չկա․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» պետք է 1,9 միլիարդ դրամ հավելյալ գումար ունենար, սակայն չկա․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին

Հաշվետվությունների համաձայն՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ավելի հայտնի որպես «1000 դրամների» հիմնադրամ) պետք է 1,9 միլիարդ դրամ հավելյալ գումարներ ունենար, սակայն դրանք մուտք չեն եղել։ Այս մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Նա ասաց, որ ինքը գրություններ է ստացել վարչապետի աշխատակազմից և դատախազությունից, որոնք իրարամերժ տվյալներ են հաղորդում։ Առաջինի համաձայն՝ ՊԵԿ-ը հիմա տնտեսվարողներից պահանջում է այդ գումարը, իսկ մյուսի համաձայն՝ կատարվել են պետական գաղտնիք հանդիսացող վճարումներ, որոնք չեն երևում հիմնադրամի թղթաբանության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը՝ Ուրիխանյանը, այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է և կարող է աուդիտ հրավիրել։ Պատգամավորի հորդորին պատասխանելով՝ նա ասաց, որ եթե օրենքը թույլ տալիս է, ապա ինքը Պետական վերահսկողության ծառայությանը կհանձնարարի ստուգումներ անել։

  • Կիսվել: