երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ժոզեֆ Դոլը  անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին

Ժոզեֆ Դոլը անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը իր պաշտոնական թվիտերյան էջում քիչ առաջ անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ոչ պաշտոնական թագմանությունը ներկայացնում եմ ստորև:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով:

Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:

Հայաստանի գործող իշխանությունները պետք հավատարիմ մնան Սահմանադրությանը, երախշավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները:

ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: