հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը, դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը, դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Այն, ինչ այսօր կատարվում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, խորհրդարանական ընդդիմության ապիկար դեմքի հերթական ցուցադրությունն է`մեկ միմոսի կատարմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ընդդիմության ՄԻՊ թեկնածուն իր ելույթի ժամանակ հեղափոխություն կատարած հայ ժողովրդին կոչեց «ադրբեջանաթուրքական» անունով: Սա սեփական ժողովրդի նկատմամբ ընդդիմության գենետիկ ատելության հերթական ապացույցն է:

Ընդդիմությունը խորհրդարան է բերում մի մարդու, ով ժողովրդին անվանում է «ադրբեջանաթուրքական»: Սա այն նույն ընդդիմությունն է, որ հրապարակներից ժողովրդին կոչում էր «ժեխ»: Ոչինչ չի փոխվել:

Միայն պատկերացրեք, թե ինչպես կպաշտպաներ ընդդիմության թեկնածուն այն մարդկանց, ում համարում է «ադրբեջանաթուրքական»:

Երևի այսպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը «սիրել և պաշտպանել» հայ ժողովրդին տասնամյակներ շարունակ: Սիրել` ատելով: Նախկինում ատում էին որպես իշխանություն, հիմա ատում են որպես ընդդիմություն:

Ահա թե ինչու ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը: Ահա թե ինչու եք դուք այդքան ատում հայ ժողովրդին: Եվ ահա թե ինչու, դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի: Դա է ժողովրդի կամքը, դա է ժողովրդի որոշումը:

  • Կիսվել: