հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հենց Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս եմ, այսահարվում եք. Կոնջորյանը՝ Մանուկյանին

Հենց Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս եմ, այսահարվում եք. Կոնջորյանը՝ Մանուկյանին

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այօրվա ԱԺ նիստում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի Սահմանադրական դատարանի վերաբերյալ հայտարարությանը. «Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն այստեղ ասաց, որ մենք ցանկանում ենք, որ ՍԴ-ն լինի ՍԴ:

Հենց Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս եմ, այսահարվում եք, պարոն Մանուկյան: 2003 թվական, կեղծված նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը զավթում է նախագահի աթոռը, ՍԴ-ն կայացնում է որոշում, որ քանի որ հասարակության մեջ խաթարված է վստահությունը, առաջարկում է մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե, որպեսզի վերականգնվի հասարակական համերաշխությունը:

ՍԴ-ի կայացրած այս որոշումը ոտնահարվում է և չի իրականացվում Ռոբերտ Քոչարյանի և իր իշխանության կողմից և այսօր Ռոբերտ Քոչարյանի ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ ՍԴ-ն պետք է լինի ՍԴ: Դուք, որ տարիներ շարունակ ասպատակել եք ՍԴ-ն ու սահմանադրականությունը, այսօր եկել եք սահմանադրական իրավունքի կանթեղն եք այստեղ բարձր պահում: Ցիցերոնի ոսկորները գերեզմանում շարժվում են ձեր ելույթներից, մի քիչ զուսպ և ժուժկալ եղեք»:

  • Կիսվել: