երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին. «Ժողովուրդ»

Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծննունդը: Խնջույքին ներկա են եղել նաև Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՔՊ խմբակցության պատգամավորները:

«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ խնջույքը շատ ճոխ ու թեժ է անցել, ՔՊ-ականները մինչև ուշ գիշեր քեֆ են արել: Միայն Նիկոլ Փաշինյանն է պասիվ եղել՝ հավանաբար աչքի չընկնելու համար, ու շուտ է լքել թիմակիցներին:

Տեղեկացանք նաև, որ Ալեն Սիմոնյանի «ոխերիմ թիմակից» Անդրանիկ Քոչարյանը ու նրա մտերիմները՝ Արփինե Դավոյանը և Լուսինե Բադալյանը, չեն եղել Ալեն Սիմոնյանի խնջույքին: Այն, որ Սիմոնյանի ու Քոչարյանի ջրերը վաղուց նույն առվով չեն հոսում, գաղտնիք չէ:Կարկառուն երկու ՔՊ-ականներն իրար ատում են ու դա չեն էլ թաքցնում՝ հաճախ հրապարակավ խայթելով միմյանց:

Փաստորեն, նրանց հարաբերություններն այնքան լարված են, որ լարվածությունն անձնական դաշտ է տեղափոխվել:

«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականները պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս, անունը տալու փոխարեն ասում է՝ «Մածիկ-մուծիկ»:

Այդպես է գրանցված Սիմոնյանի կինը սոցցանցերում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: