ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ժողովուրդ». «Լուսավոր Հայաստան»-ի վրա լայնածավալ ճնշումներ են եղել. նոր մանրամասներ

«Ժողովուրդ». «Լուսավոր Հայաստան»-ի վրա լայնածավալ ճնշումներ են եղել. նոր մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին լայնածավալ ճնշումներ են գործադրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ ճնշումները եղել են ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ ՀՀԿ-ականների տարբեր թեւերից, ինչպես նաեւ գործող իշխանության ներկայացուցիչների կողմից: Նրանք բոլորն էլ իրենց հերթին «մեսիջներ» են ուղարկել ու հանդիպումներ փորձել ունենալ լուսավորականների հետ, բայց չի ստացվել: Նախկին իշխանական, այսօր ընդդիմադիր ուժերը ամեն ինչ փորձել են անել, որ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին եւ դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՍԴ դատավորների գահընկեցության մասին օրինագիծը, իսկ գործող իշխանությունն էլ փորձել է ազդել ԼՀԿ-ականների վրա, որպեսզի չմիանան ստորագրահավաքին եւ հնարավորություն տան՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ տան իրենց պաշտոններին:

 

Ի վերջո, լուսավորականները որոշել են ընտրել իրենց համար երրորդ ճանապարհ եւ ՍԴ դիմել հուլիսի 7-ից հետո, երբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նշանակված դատական գործի քննությունը, որից հետո նրանք կներկայացնեն իրենց պահանջը, որպեսզի չստացվի, թե լուսավորականները Ռ. Քոչարյանին են պաշտպանել ՍԴ-ում: Բայց միաժամանակ նրանք այդպես ուզում են ընդգծել նաեւ, որ գործող իշխանության ճնշումներին չենթարկվեցին եւ, այնուամենայնիվ, դիմեցին ՍԴ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: