շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ

«Ժողովուրդ»․ Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ

Եվ խնդրել էինք նաեւ մատնանշել, թե որոնք են, ըստ վարչապետի, սահմանադրական փոփոխությունների շուրջ գլխավոր քայլերը: Հարցման հաջորդ օրը՝ հունվարի 21-ին, վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի կողմից բառացի այսպիսի պատասխան ստացանք.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի հունվարի 25-ին նախատեսվող մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի բոլոր հարցերին, այդ թվում՝ Ձեր կողմից նշված հարցերին»: Բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը տեղի է ունենալու Կապան քաղաքում, եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այնտեղ հասնելու ոչ մի պայման ապահովված չէ: Այս անգամ իշխանությունները որոշել են լրագրողների տեղափոխման, կեցության հարցերը չվեցնել իրենց վրա, այլ թողնել լրատվամիջոցների հոգածությանը:

Սա նշանակում է, որ շատ քիչ թվով լրագրողներ կմասնակցեն այդ ասուլիսին, քանի որ Հայաստանում գործող լրատվամիջոցների համար հեշտ չէ սեփական միջոցներով հասնել Կապան, այնտեղ հյուրանոց վարձակալել, մասնակցել ասուլիսին, վերադառնալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: