շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ ապացույցներ ունի. կրքերը չեն դադարում

«Ժողովուրդ»․ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ ապացույցներ ունի. կրքերը չեն դադարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի շուրջ «կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գոգյանը պատրաստվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունում առկա ակնհայտ թարգմանությունների եւ արտագրությունների մասին ապացուցողական փաստեր հրապարակել: Իսկ մինչ այդ Գոգյանը սպասում է, թե, ի վերջո, ինչ կլինի մայիսի 22-ին ՀՀ վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումի ճակատագիրը։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ նա իր մտերմիկ շրջապատում ասել է՝ հեռանա պաշտոնից, թե ոչ, պատրաստվում է Գալոյանի ատենախոսության մասին բացահայտումեր անել:

Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ, որը հայտարարեց, թե ինքն այս պահին էլ աշխատում է, վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումից էլ դեռեւս որեւէ նորություն չունի: Իսկ ինչ վերաբերում է Դիանա Գալոյանի ատենախոսության մասով բացահայտումներին, այդ մասով նշեց. «Ես կարող եմ ասել, որ հարց եմ բարձրացրել եւ պատասխանի ակնկալիք ունեմ: Իմ գնալ-չգնալով այդ հարցը չի լուծվելու, հարցի պատասխանը ինձ համար շատ կարեւոր է: Իմ դիմումի պատճառներից մեկն էլ դա էր: Պետք լինի, կխոսեմ, տեսնենք դեռեւս…Խոսում եմ, չի հետաքրքրում, սենսացիա չկա երեւի, իսկ փաստերը ինտերնետում առկա են»:

Մանրմասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: