երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ժողովրդի իշխանությունն ու ժողովրդի իրավունքը մեզ համար կարմիր գիծ են. Փաշինյան

Ժողովրդի իշխանությունն ու ժողովրդի իրավունքը մեզ համար կարմիր գիծ են. Փաշինյան

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ: Նոր Եդեսիա համայնքում նա հանդիպումը սկսել է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահե Վարդանյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Փաշինյանի խոսքով՝ ՛՛շատ բարդ հանգրվանում ենք գտնվում այս ծանր պատերազմից հետո, և իսկապես շատ կարևոր է, որ մենք ունենանք կոնկրետ հարցերի պատասխաններ՛՛:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Թերևս այս ծանր ճգնաժամը լավ առիթ է, որ մենք՝ որպես պետություն, մեր անցած ճանապարհի մասին մտածենք, և այդ ճանապարհի ամենամեծ առանձնահատկություններից մեկը եղել է այն, որ ժողովուրդը և նրա իրավունքը եղել են օտարված: Եվ այդ ժողովրդի իրավունքը շատ հաճախ օտարվել է հենց Ղարաբաղի հարցի շահարկումով և Ղարաբաղի հարցի խաղարկումով:

Շատ կարևոր է հասկանալ, թե մենք 30 տարվա ո՛ր հատվածներում է, որ անմնացորդ ջանքեր ենք գործադրել, որպեսզի ունենանք հզոր բանակ, և ո՛ր հատվածներում է, որ այդ ջանքերը կա՛մ չեն գործադրվել, կա՛մ այդ ջանքերն իրականում ուղղված են եղել բոլորովին ուրիշ խնդիրներ լուծելուն:

Եվ այսօր իրավիճակն այնպիսին է, որ այն ուժերը, որ Ղարաբաղի հարցի շահարկումով ժողովրդին օտարել են իշխանությունից, այդ նույն մարդիկ ուզում են այդ նույն պատմությունը կրկնել: Եվ ես այսօր եկել եմ ձեզ ասելու, որ մենք դա թույլ չենք տալու պարզապես: Այսօր՝ այդ ծանր պատերազմից հետո, դեկտեմբեր ամսից ասում ենք՝ եկեք այնպես անենք, որ ժողովուրդը որոշի՝ ով լինի իշխանություն և ով՝ չլինի:

Նրանք ասում են՝ չէ՛, համաձայն չենք, որ ժողովուրդը որոշի: Նրանք ուզում են այնպես անել, որ ինչպես նախկինում՝ ժողովրդին շարքով քշել են դեպի ընտրական տեղամասեր, ուզում են այդ իրավիճակը վերականգնել՛՛:

Վարչապետը նաև հավելել է. ՛՛Ժողովրդի իշխանությունն ու ժողովրդի հրավունքը մեզ համար կարմիր գիծ է՛՛:

 

  • Կիսվել: