չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Ժողովրդավարության ապագան» խորագրով խորհրդաժողովին Եղոյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հեռահար նպատակները

«Ժողովրդավարության ապագան» խորագրով խորհրդաժողովին Եղոյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հեռահար նպատակները

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հրավերով նոյեմբերի 9-10-ը գտվում է Վիլնյուսում` մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, խորհրդաժողովում մոտ երեսուն երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են ժողովրդավարական պետություններին և համակարգերին սպառնացող ժամանակակից մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 10-ին կայացած քննարկման ընթացքում Արման Եղոյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես, Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ու ագրեսիվ քաղաքականության հեռահար նպատակներն ու խորքային դրդապատճառները։

 

 

  • Կիսվել: