ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ժիրայր Մխիթարյանը՝ Հաշվեքննիչ պալատի անդամ

Ժիրայր Մխիթարյանը՝ Հաշվեքննիչ պալատի անդամ

Ազգային ժողովի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում Ժիրայր Մխիթարյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ:

Քեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ըստ այդմ՝ Ժիրայր Մխիթարյանի թենածությանը կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 1:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Ժիրայր Մխիթարյանը երդվեց:

Հիշեցնենք, որ Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Կենսագրության մանրամասները՝ այստեղ:

  • Կիսվել: