շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ժամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը

Ժամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը

Ժամը 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 6,15 տոկոսը։

Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 16,07 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 808-ը։

Ամենապասիվը Վաղարշապատ քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 3,14 տոկոս։  Ընտրելու իրավունք ունեցող 43267 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1359-ը։

 

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը։

Մասնավորապես ընտրություններ են անցկացվում Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին համայնքներում, 

Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքներում,

 Արմավիրի մարզի Արաքս, Վաղարշապատ, Փարաքար, Խոյ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան համայնքներում,

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի, Վարդենիս քաղաքներում,

Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Թումանյան, Փամբակ քաղաքներում․

Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում,

Շիրակի մարզ Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյանհամայնքներում

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքներում

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: