հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 5,78 տոկոսը

Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 5,78 տոկոսը

ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ժամը 11։00-ի դրությամբ Երևան համայնքի 824. 250  հազար ընտրողներից քվերակությանը մասնակցել է 47.671 քաղաքացի կամ 5.78 տոկոսը։

Աջափնյակ վարչական շրջան- քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար 14 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 4570-ը կամ 5,51 տոկոս

Ավան - 39 հազար 30 ընտրողից՝  2530 ընտրող կամ 6,48 տոկոս

Արաբկիր՝ 94 հազար 537 ընտրողից՝ 5413 ընտրող կամ 5,73 տոոս

Դավթաշեն՝ 33 հազար 484 ընտրողից՝  2293 ընտրող կամ 6,85 տոկոս

Էրեբունի՝ 89 հազար 206 ընտրողից՝ 4455 ընտրող կամ 4,99 տոկոս

Կենտոն՝ 94 հազար 922 ընտրողից՝  4890 ընտրող կամ 5,15 տոկոս

Մալաթիա-Սեբաստիա՝ 106 հազար 317 ընտրողից՝  6078 ընտրող կամ 5,72 տոկոս

Նոր-Նորք՝ 97 հազար 497 ընտրողից՝  5995 կամ 6,15 տոկոս

Նորք-Մարաշ՝ 10 հազար 667 ընտրողից՝ 698 ընտրող կամ 6,54 տոկոս

Նուբարաշեն՝ 8065 ընտրողից՝ 471 ընտրող կամ 5, 84 տոկոս

Շենգավիթ՝ 110 հազար 780 ընտրողից՝ 6584 ընտրող կամ 5,94 տոկոս

Քանաքեռ-Զեյթուն՝ 56 հազար 731 ընտրողից՝  3694 ընտրող կամ 6,51 տոկոս

Համեմատության համար նշենք, որ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին առաջին երեք ժամերի ընթացքում մասնակցության ցուցանիշը  9.39 տոկոս։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: