շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ժամանակը շատ քիչ է մնացել, որ մենք որոշում կայացնենք». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

«Ժամանակը շատ քիչ է մնացել, որ մենք որոշում կայացնենք». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Հայաստանը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին եւ արձագանքը առնվազն այս փուլում պետք է լինի քաղաքական: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, եթե ՀԱՊԿ-ն այդպես էլ հստակ դիրքորոշում չարտահայտի Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ:

«Հետագայում, եթե պարզ դառնա, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը որոշել է դուրս գալ  տարածաշրջանից, կարող ենք ուղղակի կանգնել փաստի առաջ, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել։  Բայց Հայաստանի իշխանություններում այսօր նման հարց չի քննարկվում, մենք կրկնում ենք՝ սպասում ենք գործողությունների, սպասում ենք արձագանքի»,- ասաց նա։

Հարցին՝ ինչքա՞ն եք  սպասելու, Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ այս  իրավիճակն արդեն ի ցույց է դնում, որ ժամանակը շատ քիչ է մնացել, որ մենք որոշում կայացնենք, քանի որ  Հայաստանի ամենանեղ տարածքը 30 կմ չափ է։ Մենք մեզ շատ բան չենք կարող թույլ տալ»։

  • Կիսվել: