շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական ապրանքների արտահանումը․ Պարետ

Ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական ապրանքների արտահանումը․ Պարետ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական ապրանքների արտահանումը Հայաստանից:

«Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:
Արտադրատեսակների ցանկը` այստեղ:

Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։

Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: