հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ժամանակավորապես փակ կլինի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Ժամանակավորապես փակ կլինի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածի (7.7 կմ) հիմնանորոգմամբ պայմանավորված՝ երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի նշված ճանապարհի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ հատվածը։ Այս մասինInfoPort.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Մինչև 3,5 տոննա տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհով, իսկ 3,5 տոննայից բարձր տրանսպորտային միջոցների համար առաջարկվում է երթևեկել Աշտարակ-Կոտայք –Սևան-Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհով։ 

Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից տեղադրված են անվտանգության նշաններ։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: