երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը. Հայկ Մարությանը՝ ավագանու անդամին

Ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը. Հայկ Մարությանը՝ ավագանու անդամին

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ իմքայլական ավագանու անդամներից մեկը հայտարարեց, որ օրենքի կետերում կան մի շարք բացեր, սակայն ավագանիները ժամանակ չունեն, որ նստեն, օրենքներ գրեն քաղաքապետարանի համար:

«Քաղաքապետարանի համապատասխան բաժիններում, եթե կա օրենքի բաց, պետք է օր ու գիշեր տքնաջան աշխատեն այդ ուղղությամբ, սա աններելի է և անթույլատրելի: Վարչական ղեկավարն էլ օրենքից դուրս չի ուզում ոչինչ անել»,- նշեց ավագանու իմքայլական անդամը:

Ելույթին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիտարկում արեց ավագանու իմքայլական անդամին՝ նշելով, որ ամբողջ քաղաքապետարանը ոչ թե չի ուզում օրենքից դուրս գործել, այլ՝ չի գործելու:

«Մենք գործում ենք և միշտ գործելու ենք օրենքի սահմաններում: Եթե ժամանակ չունեք, ապա վայր դրեք ձեր մանդատը, և թող գան այն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն դրանով զբաղվելու, քանի որ ավագանու հիմնական աշխատանքներից մեկը օրենսդրական փոփոխությունների և որոշումների վրա աշխատելն է»,- ասաց Հայկ Մարությանը:

  • Կիսվել: