հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զգոն կերպով հետևում ենք․ Առողջապահության նախարարը՝ կորոնավիրուսյին իրավիճակի մասին

Զգոն կերպով հետևում ենք․ Առողջապահության նախարարը՝ կորոնավիրուսյին իրավիճակի մասին

 Առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման։ Այս մասին այսօր կառավարության նսիտից հետո լրագրողների հետ ճեպազրոււյցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը՝ շեշտելով ,որ զգոն կերպով հետևում են։

«Եվրոպական երկրներոմ ալիքը բավական ակտիվ կերպով զարգանում է, և մենք կանխատեսում էինք, որ վարակի որոշակի ներթափաքնցում լինելու է ճամփորդություններով պայմանավորված: Մենք զգոն կերպով հետևում ենք և առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման»,-ասաց նա և նշեց, որ  առաջիկա երկու շաբաթների ընթացքում կասհականան՝ վարակը ավելի տարածվելու միտում ունի, թե գնում ենք մի փոքր կայունացման:

Նախարարը նշեց, որ եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճանի, որ կարիք լինի սահմանափակումներ մտցնել,  միանշանակ կարվի, բայց այս պահին  նման իրավիճակ չունենք և ոչ մի սահմանափակում չի գործում:

Չնայած դրան՝ նա խորհուրդ տվեց ԲԿ այցելելիս կրել դիմակ և երկու դեղաչափ ստացածները՝ ստանան խթանիչ դեղաչափ:

Ներկայացնելով վերջին հետազոտության արդյունքները՝ Ավանեսյանը նշեց, որ մեզ մոտ շրջանառվող 9 փորձանմուշից 9-ն էլ եղել է օմիկրոնի ենթաշտամ:

 

  • Կիսվել: