հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զենքի վերաբերյալ այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, Հայաստանի կողմից չեն հերքվել. Փաշինյան

Զենքի վերաբերյալ այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, Հայաստանի կողմից չեն հերքվել. Փաշինյան

Այսօր Հանրային ՀԸ-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, թե Հնդկաստանից զենք ենք գնում:

Այս առնչությամբ վարչապետն ասաց. ՛՛Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որ ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պետք է ասեմ, որ այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, Հայաստանի կողմից չեն հերքվել: Որեւէ լրացուցիչ բան չեմ ուզենա ասել; Ուզում եմ, որ մեր հանրությունն իմանա, որ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Մենք շատ ակտիվ ու ինտենսիվ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Դա հեշտ գործ չէ՛՛:

Նա անդրադարձավ նաեւ նախկին իշխանությունների կողմից սպառազինության ձեռքբերմանը՝ նշելով. ՛՛Ես կուզեի, որ մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք ռազմական տեխնիկայի ու սպառազինության ներկրման հետ: 1960-ականների, 1980-ականների զենքերի ներկրումը ռազմական տեխնիկայի ու սպառազինության ներկրման հետ պետք չէ շփոթել՛՛:

 

  • Կիսվել: