հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զելենսկին գտնվում է Լեհաստանում․ Վոլոդին

Զելենսկին գտնվում է Լեհաստանում․ Վոլոդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ նա գտնվում է Լեհաստանում։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

"Զելենսկին լքել է Ուկրաինան։ Գերագույն ռադայի պատգամավորները պատմել են, որ չեն կարողանում իր մոտ՝ Լվով գնալ։ Այժմ նա Լեհաստանում է", - հավելել է Վոլոդինը:

Հիշեցնենք, ԱԷԿ-ի գնդակոծման կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ էր հղել․

«Ռուսական տանկերը կրակում են ատոմային բլոկներին։ Այդ տանկերում կան ջերմային կայաններ։ Նրանք գիտեն, թե ուր են կրակում։ Նրանք պատրաստվում էին դրան։ Ես դիմում եմ բոլոր ուկրաինացիներին, եվրոպացիներին և բոլոր նրանց, ովքեր գիտեն «Չեռնոբիլ»բառը։ Այդ պայթյունը դարձավ համաշխարհային աղետ։ Հարյուր հազարավոր մարդիկ պայքարեցին։ Ռուսաստանը ցանկանում է դա կրկնել։ Մեր պատմության մեջ առաջին անգամ երկիրը զբաղված է միջուկային ահաբեկչությամբ, ռուս քարոզիչներն ասում էին, որ աշխարհը վերածելու են ռադիոակտիվ մոխրի. «Հիմա դա սպառնալիք չէ, հիմա իրականություն է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: