շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Զարթոնք» կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«Զարթոնք» կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները

Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները:

Կուսակցության հայտարարությունում ասվում է.

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը,

նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Սահմանադրության, ՀՀ ընտրական օրենսգրքի և «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի պահանջների խախտումներով, մասնավորապես՝

 • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնում էր ատելության, բռնության և հոգեբանական հարկադրանքի կոչերով, որպիսի փաստերը հաստատված են նաև ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով,

• Ընտրությունների ժամանակ արձանագրվել են մի շարք խախտումներ (թափանցիկ ծրարներ, այլ անձանց քվեարկությունը բացահայտող գործողություններ, տպվող կտրոնների վրա քաղաքացիների լուսանկարների բացակայություն, ձայների հաշվարկի ժամանակ ընտրական տեղամասերի մասայական հոսանքազրկում և այլն),

քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունները չծառայեցին այդ նպատակին,

հայտարարում է՝

Չի ընդունում 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները»:

  • Կիսվել: