«Զարմացնում են այն հայաստանցիները, որոնք ինքնամոռաց Լուկաշենկոյին են պաշտպանում». Վարդան Հարությունյան
Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց հայաստանյան արձագանքներին։ Նա, մասնավորապես գրել է․
«Ինձ չեն զարմացնում Հայաստանի այն քաղաքացիները, որ Ռոբերտ Քոչարյանին են պաշտպանում։ Լավ են անում։ Այդպես են կարծում/ցանկանում՝ այդպես են անում։ Քոչարյանը Հայաստանում կարող է պաշտպաններ ունենալ։
Ինձ չեն զարմացնում Հայաստանի այն քաղաքացիները, որ Սերժ Սարգսյանին են պաշտպանում։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանը որոշել էր, որ իրավունք ունի և կարող է մի ողջ ժողովրդի հիմարացնել և հավերժ մնալ իշխանության ղեկին, ինչի պատճառով էլ մերժվեց, բայց նա էլ կարող է պաշտպաններ ունենալ և՝ ունի։
Ինձ զարմացնում են Հայաստանում ապրող այն հայաստանցիները, որոնք ինքնամոռաց նվիրվածությամբ Լուկաշենկոյին են պաշտպանում։ Աներևակայելի է»։