չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գերմանացի սեփականատերերի առջեւ պայմաններ եմ դրել. Փաշինյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գերմանացի սեփականատերերի առջեւ պայմաններ եմ դրել. Փաշինյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գերմանացի սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ առաջարկել եմ կամաց-կամաց անցնել այնպիսի պայմանների, ինչպիսին կարող է լինել Գերմանիայի տարածքում գործող հանքի դեպքում: Այս մասին «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գերմանացի սեփականատերերի առջեւ պայմաններ եմ դրել։ Ես ասել եմ, որ գերմանական ստանդարտ ասելով նկատի ունեմ ոչ միայն հանքարդյունաբերության բնապահպանական, արտադրական ցիկլի, անվտանգության հարցերը, այլ նաեւ աշխատողների իրավունքների պատպանությունը: ՀՀ-ում հանքարդյունաբերությունում աշխատող քաղաքացին պետք է նույնքան պաշտպանված լինի իր իրավունքներով, որքան պաշտպանված է Գերմանիայի քաղաքացին: Եվ երրորդ, ասել եմ, որ մենք կունենանք շատ լուրջ պրոբլեմ, եթե երբեւէ իմանամ, որ գործարանի վարչակազմը քաղաքական որեւէ նպատակով խոչնդոտում է կոմբինատի աշխատողների ազատ կամարտահայտությունը: Մենք շատ լուրջ պրոբլեմ կունենանք իրար հետ»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը պետք է աշխատի միջազգային ստանդարտներով: 

  • Կիսվել: