շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է, անկախ նրանից՝ Հայաստանը կհամաձայնի դրան, թե ոչ»․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է, անկախ նրանից՝ Հայաստանը կհամաձայնի դրան, թե ոչ»․ Ալիև

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այսօր տեղի ունեցած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ասուլիսի վերաբերյալ։

Հայրապետյանը, մասնավորապես, գրել է․

«Ալիևը ասուլիսի ժամանակ․ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է: Անկախ նրանից՝ Հայաստանը կհամաձայնի դրան, թե ոչ...:

«Ժամանակն է խոսել «Արևմտյան Ադրբեջանից» դեպորտացված ադրբեջանցիների իրավունքների մասին: Արդեն հանձնարարականներ եմ իջեցրել դրա մասին: «Արևմտյան ադրբեջանցիները» պետք է վերադառնան իրենց «պատմական հողերը»»։ «Արևմտյան Ադրբեջան» են համարում ՀՀ ներկայիս տարածքը: Սա է «խաղաղության» ադրբեջանական տեսլականը»:

  • Կիսվել: