շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն Ալիևն է բերել օրակարգ և սա հօդս ցնդեցրեց այն արտահայտությունները, որ Փաշինյանն ինչ-որ մեկին միջանցք է խոստացել․ Ալեն Սիմոնյան

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն Ալիևն է բերել օրակարգ և սա հօդս ցնդեցրեց այն արտահայտությունները, որ Փաշինյանն ինչ-որ մեկին միջանցք է խոստացել․ Ալեն Սիմոնյան

Մենք յուրաքանչյուր խաղաղ գործընթացի կողմնակից ենք, չենք ասում, որ պետք է կապ չլինի, չենք ասում, որ պետք է  ադրբեջանցին չկարողանա գնալ Նախիջևան․  խնդիրը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքին  և օրենսդրությանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ում խնդրեցին մեկնաբանել օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից արված այն հայտարարությունը, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում չկա «Զանգեզուրի միջանցքը» արտահայտությունը, բայց Ադրբեջանը հասնելու է նրան, որ միջանցքը բացվի։

«Թող ադրբեջանցիները գան, որ ճանապարհով  ուզում են գնան, բայց ոնց որ մենք գնում ենք, ենթադրենք, Հայաստանից Վրաստանով դեպի ՌԴ կամ այլ երկիր, այդ նույն ձևով։ Միգուցե կարող է ինչ-որ ձևով  հայերի և  ադրբեջանցիների այս հակամարտության  պատճառով  ինչ-որ այլ ռեժիմով լինի՝  ինչպես վարչապետն ասաց,  ստուգման այլ մեթոդ լինի։ Երբ դրան հասնենք՝ բնական է, Ալիևը հայտարարելու է,  որ իրենք ստացան միջանցքը, մեր ընդդիմությունն ասելու է, որ  Ադրբեջանը ստացավ միջանցքը,  բայց մենք ֆիքսելու ենք, որ բնական է, որևիցե  միջանցք չկա, որովհետև այդ արտահայտությունը, ինչպես Ալիևն ինքը նշեց, ինքն է բերել քաղաքական օրակարգ  և սա ևս մեկ անգամ հօդս ցնդեցրեց այն  արտահայտությունները, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մեկին ինչ-որ միջանցք է խոստացել․  ընդդիմությանը, իմիջիայլոց, դա նույնպես հարցրեք»,- ասաց Սիմոնյանը։

  • Կիսվել: