կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Զախարովան անդրադարձել է Լուկաշենկոյի հայտարարությանը ՀՀ-ի՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ

Զախարովան անդրադարձել է Լուկաշենկոյի հայտարարությանը ՀՀ-ի՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ:

Նա, մասնավորապես, ասել է. «Նման հատված այնտեղ (հարցազրույցում- խմբ.) չկա: Նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է տնտեսության, անվատնգության և այլ ոլորտներում հավանական ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին: Հենց Բելառուսի նախագահի ձևակերպումը, տեսլականը, քաղաքականությունն այդ իրավիճակում ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է՛՛:

Միևնույն ժամանակ Զախարովան ասել է, որ Միութենական պետությունը փակ կառույց չէ, և այլ անդամների միացումը չի բացառվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, YouTube ալիքով պատասխանելով ռուսաստանցի լրագրող Վլադիմրի Սոլովյովի հարցերին, ասել է, թե նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը կարող է միանալ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը։

 

  • Կիսվել: