կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
 Յուրացման մեջ մեղադրվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը կոչ է անում պատգամավորներին և նախարարներին հրաժարական տալ

Յուրացման մեջ մեղադրվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը կոչ է անում պատգամավորներին և նախարարներին հրաժարական տալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Սրա Վարդանյանը, ով մեղադրվում է յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, դիմել է պատգամավորներին և նախարարներին՝ կոչ անելով նրանց հրաժարական տալ։

«Դիմում եմ բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող» պատգամավորներին և կառավարության ամդամներին, եթե այդպիսիք մնացել են.

Հարգելի իշխանության ներկայացուցիչներ,

Քաջ գիտակցելով ձեր հոգեբանական վիճակը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասվում են նոր ստատուսներ, որպես հայը հայի ձեզ խորհուրդ եմ տալի շատ արագ գրել դիմումներ և հեռանալ զբաղեցրած պաշտոններից կամ էլ վայր դնել մանդատները։

Սա է ապաշխարելու առաջին քայլը։ Մնացած քայլերի մասին ձեզ լրացուցիչ տեղյակ կպահենք։ Սա որևէ կերպ սպառնալիք չէ, այլ ձեր մասին մտահոգություն հայտնելու ձև։ Սա իմ քաղաքական խորհուրդն է ձեզ։ Կուզեք օգտվել՝ օգտվեք»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։  

  • Կիսվել: