երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Այս մեկ ամիսն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, ակնկալում եմ՝ հրաժարական կներկայացնի. Ղազարյան

Այս մեկ ամիսն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, ակնկալում եմ՝ հրաժարական կներկայացնի. Ղազարյան

Մինչև հիմա տպավորություն չեմ ստացել, որ պարոն Ռուբինյանը հումորի զգացողություն ունի և կարող է հումոր ընկալել, ԱԺ-ում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Այս մեկ ամիսն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը  չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին և նրա ընտրվելու հետ կապված, մասնավորապես, իմ հնչեցրած անհանգստությունները շատ տեղին էին։ Ապացույցն այն է, որ այս մեկ ամսվա ընթացքում պարոն Ռուբինյանին չի հաջողվում հավուր պատշաճի կազմակերպել ԱԺ աշխատանքները՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան, ժամանակին չեն կայացվում անհրաժեշտ որոշումները, ինչքը հանգեցնում է աշխատանքների, եթե ոչ տապալման, ապա գոնե ձախողումների»,-նշեց նա։

  • Կիսվել: